-
27.01.2015|
00:04
Նոր կոնֆլիկտ է հասունանում ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում: Ավելի ստույգ, երկու գործարարների միջև: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի առևտրականների հետ օրերս հանդիպման ժամանակ խոստացել է նրանց ավելի լավ պայմաններ տրամադրել, քան նրանք ունեն:
-
24.01.2015|
19:40
Հունվարի 26-30-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Լևոն Զուրաբյանը չեն մասնակցի: Նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց առողջական խնդիրների պատճառով:
-
23.01.2015|
14:16
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբը, համաձայնագիրը գյումրեցիների պահանջի բավարարում չէ: Գյումրիում սկսվել է համաքաղաքային ստորագրահավաք` ուղղված Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին:
-
23.01.2015|
14:02
Դուք մի շարք հարցերի խուսափում եք ուղիղ պատասխան տալ՝ հղում անելով նախաքննությանը, սակայն կան հարցեր, որ գոյություն ունեին երկար տարիներ և կարգավորվում էին ՀՀ և ՌԴ-ի կողմից կնքված փաստաթղթերով, և եթե դուք դրանց պատասխանը չեք ունեցել, այս 10 օրերին պետք է իմացած լինեիք:
-
23.01.2015|
14:00
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը։
-
23.01.2015|
13:52
Այս լսումներն ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովը չի հրավիրել որևէ խնդիր լուծելու համար: Այս լսումները ծնվել են մեր թե ընդդիմադիր, թե իշխանական թևի պատգամավորների ընդհանուր քննարկման արդյունքում՝ ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
-
23.01.2015|
13:51
Իմ կարծիքով` ավելի արդյունավետ կլինեին փակ քննարկումները, ինչպես եղավ դոլար-դրամի ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս փոքր-ինչ ավելի զգացմունքային լինել և խնդիրը քաղաքականացնել, սակայն գլխավոր դատախազը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը որոշեցին բաց քննարկում անցկացնել՝ Գյումրու դեպքերի վերաբերյալ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
23.01.2015|
13:02
Չեմ կարծում, որ զգացմունքայնությունը պետք է լինի այս խնդրի կարգավորման հիմքում: Պետք է կարողանամ ներկայացնել բոլոր այն դրույթները, որոնք քննարկվում են քաղաքական և կենցաղային մակարդակում:
-
23.01.2015|
11:03
«Այս քննարկումը սկսելով՝ ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը բոլորիս համար է ոբերգություն, բոլորս հավասարապես ունենք հոգու խռովք ու վրդովմունք»,- ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանը՝ խոսելով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին:
-
23.01.2015|
00:48
Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի մանկության վարդագույն երազանքն է Ձեզ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին բազմած՝ հարցրինք նախկին ՕԵԿ-ական, այսօր` ԱԻ և տեղական ինքնակառավարման նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ: «Չկա նման բան»: Իսկ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։